Մասկերանոն կդառնա իր թիմակիցների՝ Մեսսիի, Բուսկետսի, Սուարեսի և Ալբայի մարզիչը
Խավիեր Մասկերանոն կգլխավորի Մայամիի «Ինտերը»: Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ արգենտինացին 3 տարվա պայմանագիր կկնքի։
Ավելի վաղ Խերարդո Մարտինոն անձնական պատճառներով լքել էր Մայամիի «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Մասկերանոն և Լիոնել Մեսսին միասին խաղացել են «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում։ MLS ակումբում են խաղում նաև «Բարսայի» նախկին խաղացողներ Լուիս Սուարեսը, Սերխի Բուսկետսը և Ժորդի Ալբան: