Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին
«Թալիբան» արմատական իսլամիստական շարժումը հետ է կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպանին և Բոննում երկրի գլխավոր հյուպատոսին։
Այս մասին գրում է AFP-ն՝ Գերմանիայի ԱԳՆ-ին հղումով։
Ըստ Der Spiegel-ի՝ դրան նախորդող շաբաթների ընթացքում տարաձայնություններ են առաջացել Բոննում և Բեռլինում թալիբների և Աֆղանստանի ներկայացուցիչների միջև։
Գերմանիայում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և գլխավոր հյուպատոս Սաիդ Լյութֆուլլահ Սադաթը նշանակվել են իրենց պաշտոններում մինչև թալիբների կողմից 2021 թվականին Աֆղանստանում իշխանությունը գրավելը: