Վրաստանի նախագահն ասել է, որ պատգամավորները «մտնելու են Ռուսաստան»
Վրաստանի խորհրդարանականները, ովքեր ճանաչեցին երկրում հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքները, փաստացի «մտնում են Ռուսաստան»։
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Mtavari հեռուստաալիքի հաղորդավար Գիորգի Գաբունիայի հետ զրույցում։
«Ով այսօր մտնի խորհրդարան, նա կմտնի Ռուսաստան»,- ընդգծել է նա։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ 2020 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, ընդդիմությունը չուներ գողացված ընտրությունների զգացողություն, և, հետևաբար, նախագահը կարծում է, որ չորս տարվա ընթացքում իրավիճակը Վրաստանում կտրուկ փոխվել է։
Նոյեմբերի 19-ին Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ կապված երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների խախտումների հետ։