Իսրայելի հարվածից հետո Գազայում տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Իսրայելի բանակի նոր հարվածներից հետո Գազայի հատվածում տասնյակ մարդիկ են զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գրոհի ժամանակ 7 պաղեստինցի է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Առնվազն 3 զոհ և 24 վիրավոր է գրանցվել նաև Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում, որը ռմբակոծվել է իսրայելական ավիացիայի կողմից։
Բացի այդ, Al Jazeera-ն տվյալներ է տրամադրել Պաղեստինի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում երեք մարդու մահվան մասին։