Սաակաշվիլին Վրաստանում հեղաշրջման կոչ է արել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ ինքնավստահություն ցուցաբերեն։
Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ դատավարությանը հեռակա ելույթի ժամանակ Սաակաշվիլին զուգահեռներ էր տարել ընտրությունների արդյունքների դեմ գործող ընդդիմության բողոքի գործողությունները 2003 թվականի «Վարդերի հեղափոխության» հետ:
«Սա հեղաշրջման կոչ է»,- նշել է Մդինարաձեն՝ մեկնաբանելով Սաակաշվիլիի խոսքերը։