Թրամփը ի վիճակի է վերջ դնել Ուկրաինայի պատերազմին. Մեդվեդև
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորություն ունի օգնելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք կարծում ենք, որ Թրամփը պրագմատիկ մարդ է։ Նա կարող է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը, քանի որ Վաշինգտոնն ունի դրա համար բոլոր գործիքները»,- ընդգծել է Մեդվեդևը։