Բայդենը զանգահարել է Մակրոնին՝ Ուկրաինայի հարցով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենն այսօր զրուցել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ մի շարք գլոբալ և երկկողմ հարցերի շուրջ։ Նրանք վերանայել են Ուկրաինայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: