Բեյրութում իսրայելական լրատվամիջոցների հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 23-ը
Բեյրութի վրա Իսրայելի օդային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 23-ը։
Այս մասին հայտնել է Al-Manar հեռուստաալիքը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելն առնվազն չորս հրթիռ է արձակել։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ մեկ բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է, իսկ հարևան շենքերը մեծ վնաս են կրել։ Սա առնվազն չորրորդ իսրայելական օդային հարձակումն է Բեյրութի կենտրոնում այս շաբաթ: