Ավելի խայտառակ օրենսգիրք է, քան նախկինն էր. Արամ Մանուկյան
«Էնտեղ ոչ մի գոհացնող բան չկա»: Անդրադանալով Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակին` newspress.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա հիշեցեց, որ Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ հրապարակել է իր առաջարկությունները: Հիշյալ հայտարարության մեջ մատնանշվում է հիմնականում 4 առաջարկ. ցուցակները մաքրելը, դրանք հրապարակելը, ամբողջ ընտրական գործընթացը նկարահանելը և մատնահետքերի թանաքոտումը` իդենտիֆիկացիան:
«Այս առաջակությունների շուրջ խորհրդակցություն է գնում տարբեր քաղաքական ուժերի հետ: Իսկ արդյունքների մասին կհայտնենք մի քանի օրից»,- նկատեց Արամ Մանուկյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղարը թեև փորձեց զերծ մնալ փոփոխված ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեկնաբանություններից, այնուամենայնիվ նկատեց, որ փոփոխված օրենքը շատ ավելի վատն է, քան գործողն էր:
«Ընդդիմության կողմից ներկայացված ոչ մի առաջարկ, ոչ մի դիտողություն այս նախագծում ընդունված չէ: Սա խայտառակ օրենսգիրք է, քան նախկինն էր»,-եզրափակեց Մանուկյանը: