Զինծառայող Կարեն Խաչատրյանը նվաճել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ
ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը (87 կգ) 3։1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: