Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԻսրայելի նախագահի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել էԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունենՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինԱղոթքից մինչև ազգային արժեքներ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական պատգամըԱշոտ Երկաթի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ ԱբրահամյանՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ. ՆԳՆՀարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴՎարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էԻրաքն ՕՊԵԿ-ին կոչ է արել մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտանԱրհեստական բանականությունից մինչև արտահանում․ ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն նոր համաձայնության են հասելՀայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքըԷրդողանի խորհրդականն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացըԴավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբենի քարոզը Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցումՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցներըՄտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության մասինԸնտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին․ ԳալյանՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործովԱպօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըՀՀ բանտերում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվենԴոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել էԱրմեն Գրիգորյանը Լեհաստանում մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնկացել է բարձր մակարդակի ընդունելությանըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավորՎաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըԱլիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՏեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըՔաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. ԴանիելյանՄեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ ԳեղամյանԲենժամեն Հադադը շնորհավորել է Վահան Կոստանյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացելՄեր ճանճերի տիրակալը. Ստեփան ԴանիելյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում. ՀՀ կառավարություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Հասարակություն

Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն դրամի վնաս. երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության  տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ձեռք բերող  և  կառուցապատող հանդիսացող ՍՊ ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով թվով 12 սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 666.765.500 ՀՀ դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակելուն, ինչպես նաև իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Այսպես, 2001թ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքերի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին` 82700 քառակուսի մետր տարածքով, որում պետության կարիքների համար վերցվող  օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա են դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող մի շարք հասցեների անշարժ գույքերը:

Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետին լիազորվել է երկամսյա ժամկետում իրացման ենթակա տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները:

Միաժամանակ, Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց հատուցում տրամադրելու հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ՀՀ կառավարության՝ 2001թ. հոկտեմբերի որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերը և անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը, որով սահմանվել է նաև, որ գնվող, վերցվող անշարժ գույքի համար հատուցումը, բացի դրամականից, կարող է կատարվել նաև այլ գույքով` հողամասի, բնակելի կամ ոչ բնակելի շինության տեսքով, այլ անշարժ գույքի սեփականության իրավունքով տրամադրմամբ` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցմամբ:

ՀՀ կառավարության՝ 2004թ. որոշմամբ Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող հատվածից 8620,0 քառակուսի մետր հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել է կառուցապատող ՍՊԸ-ին, որի տնօրենը հանդիսացել է Ա.Կ.-ն: 

Քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Ա.-ն, օժանդակելով Ա.Կ.-ի սեփականության իրավունքով մի շարք անձանց պատկանող վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքերն ու դրամական միջոցները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով միասնական դիտավորությամբ հափշտակությանը, պայմանագրեր է կնքել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Կ.-ին պատկանող և վերջինիս կողմից կառավարվող ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում համաձայնվել է հիշյալ անշարժ գույքերը գնահատել իրական շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով և դրանց վերաբերյալ կազմել կեղծ գնահատման հաշվետվություններ, ինչի արդյունքում Ա. Կ.-ին հնարավորություն է ընձեռվել այդ անշարժ գույքերը ձեռք բերել իրական արժեքներից անհամեմատ ցածր գնով: 

Մասնավորապես՝ գնահատող ՍՊԸ-ի տնօրենի և կառուցապատող ՍՊԸ-ի տնօրենի միջև 2005թ. սեպտեմբերին և 2007թ. ապրիլին կնքվել են անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման երկու առանձին պայմանագրեր, որոնց համաձայն՝ կատարողը պարտավորվել է պատվիրատուի առաջադրանքով կատարել նշված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող գլխավոր հատակագծում նշված՝ Հյուսիսային պողոտային հարակից՝ Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցների տարածքում գտնվող անշարժ գույքերի գնահատում: 

Այնուհետև, նշված պայմանագրերի և կառուցապատողի կողմից իրեն հասցեագրված համապատասխան գրությունների հիման վրա գնահատող ընկերության տնօրենը աշխատակցին հանձնարարել է կազմել անշարժ գույքերի արժեքների որոշման և գնահատման վերաբերյալ կեղծ հաշվետվություններ՝ դրանք կառուցապատող ընկերության տնօրենի կողմից իրացնելու և վերոնշյալ հասցեների սեփականատերերին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքերը խարդախությամբ հափշտակելու նպատակով: 

ՍՊ ընկերության աշխատակիցը սեփականության իրավունքով անձանց պատկանող և պետության կարիքների համար վերցվող, օտարման գոտու սահմանների մեջ ընդգրկված ու իրացման ենթակա թվով 6 անշարժ գույքերի վերաբերյալ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է իրավունք վերապա¬հող, բովանդակությամբ կեղծ, այն է՝ շուկայականից մի քանի անգամ էժան անշարժ գույքի գնահատման հաշվետվություն և այն տրամադրել ընկերության տնօրենին, որոնք վերջինիս ղեկավարը վավերացրել է իր ստորագրությամբ, հաստատել ՍՊԸ-ի կնիքով և առձեռն տրամադրել կառուցապատող ընկերության տնօրենին: Այդ կերպ միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախությանը: 

Այնուհետ, հղում անելով կեղծ գնահատման հաշվետվությանը,  սեփականատերերին, որպես իրենց պատկանող անշարժ գույքի ձեռքբերման արժեք, կառուցապատող ընկերության տնօրենն առաջարկել է իրական արժեքից մի քանի անգամ ցածր գին:

Կառուցապատող ընկերության տնօրենն առանձին դեպքերում խաբեության եղանակով համոզել է սեփականատերերին իր հետ կնքել հաշտության համաձայնություն՝ առաջարկելով նախապես առաջարկած գումարից փոքր-ինչ ավել գումար, ինչպես նաև  ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքի մասնաշենքից զրոյական նիշից բարձր՝ 1-ին հարկի տարածքից հասարակական նշանակության տարբեր մակերեսների տարածքներ, սակայն չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին): Իսկ կառուցապատող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է անձանց պատճառված ընդհանուր 666 765 500 ՀՀ դրամի վնասը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: