ՌԴ-ի կողմից նոր հրթիռային հարձակումներ կլինե՞ն․ Պեսկովը պարզաբանել է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Ռուսաստանի գլխավոր ազդանշանի մասին՝ ուղղված արևմտյան առաջնորդներին։
Նա ասել է, որ ուղերձն այն է, որ արևմտյան երկրների անխոհեմ որոշումներն ու գործողությունները, որոնք հրթիռներ են արտադրում, դրանք մատակարարում Ուկրաինային և դրանով իսկ մասնակցում ռուսական տարածքին հարվածներ հասցնելուն, չեն կարող անպատասխան մնալ Ռուսաստանի ղեկավարության կողմից։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «հստակ ցուցադրել է» իր հնարավորությունները։
«Հետագա արձագանքման գործողությունների ուրվագծերը, եթե հաշվի չառնվեն մեր մտահոգությունները, նույնպես հստակ ուրվագծված են», - ասել է Պեսկովը։