Պեկինը կոչով դիմել է Կիևին և Մոսկվային
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը, մեկնաբանելով «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով ռուսական զինուժի հարվածը՝ ի պատասխան Ուկրաինայի վրա արևմտյան հեռահար հրթիռների հարվածների, կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և թուլացնել հակամարտությունը։
«Ստեղծված իրավիճակում բոլոր կողմերը պետք է պահպանեն սառնասրտություն և զսպվածություն, նպաստեն իրավիճակի դեէսկալացիային երկխոսության և խորհրդակցության միջոցով և պայմաններ ստեղծեն ճգնաժամի քաղաքական լուծման համար», - ասել է Լին Ցզյանը ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի դիրքորոշումը մնում է նույնը՝ իշխանությունները կողմ են, որ իրավիճակը կարգավորվի բանակցությունների միջոցով։