Ջեյմս Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման համար ժամանել է Թբիլիսի
ԵԱՀԿ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Թբիլիսի։ Տեղեկացնում է oxu.az կայքը։
Ջեյսմ Ուորլիքը Վրաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Այս մասին նա գրել է իր Թվիթերյան էջումԼ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քնննարկումներին մասնակցելու համար եկել եմ Թբիլիսի»,- գրել է ամերիկացի համանախագահը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, նա լրագրողներին ասել էր, որ առայժմ ԼՂ հակամարտության քննարկումների հետ կապված ոչ մի ծրագիր չկա։