Գերմանիան Ռուսաստանի դեմ պատերազմին պատրաստվելու գաղտնի ծրագիր է մշակել. Frankfurter Allgemeine Zeitung
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ լայնածավալ ռազմական հակամարտության՝ մշակելով գործողությունների համապարփակ ծրագիր, որը հայտնի է որպես Գերմանական օպերատիվ պլան։
Այն պարունակում է գործողությունների հրահանգներ՝ երկիրը պաշտպանելու կամ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ռուսական հարձակումը կանխելու դեպքում, գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը։
Ծրագիրը պարունակում է կետեր՝ պաշտպանելու ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը և ենթակառուցվածքային օբյեկտները:
Մեծ ուշադրություն է դարձվում Գերմանիայի դերին՝ որպես ՆԱՏՕ-ի հիմնական լոգիստիկ կենտրոնի արևելքում հակամարտության դեպքում:
Բունդեսվերի ներկայացուցիչները փաստաթուղթն անվանել են կենդանի՝ ընդգծելով, որ դրա բովանդակությունը կարող է ճշգրտվել, քանի որ իրավիճակը փոխվում է։
Զինվորականներն արդեն սկսել են պատրաստել այս ամենին: