Ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. Սպիտակ տուն
Ուկրաինայում հակամարտության սրման, ներառյալ հյուսիսկորեական զորքերի ներգրավման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը, գրում է Agence France-Presse-ը։
«Ամեն փուլում էսկալացիան գալիս է Ռուսաստանի կողմից», - ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիերը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները զգուշացրել է Մոսկվային ուկրաինական հակամարտությունում այլ երկրների ներգրավման մասին:
Ժան Պիերը վստահեցրել է, որ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը կշարունակի ակտիվորեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
Հավելենք, որ երեկ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա նոր միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով, ինչը, ըստ վերլուծաբանների, պատասխան էր Բայդենի որոշմանը, որը թույլ էր տվել Կիևին օգտագործել հեռահար ամերիկյան հրթիռներ Ռուսաստանին հարվածելու համար: