Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը մեծ սխալ կլինի Իսրայելի համար. Աբբաս Արաքչի
Իսրայելը մեծ սխալ կանի, եթե որոշի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը մեծ սխալ կլինի, մեր դիրքորոշումն այս հարցում պարզ է և անփոփոխ»,- ասել է Իրանի նախարարը։
«Այն պահին, երբ Իսրայելը հարձակվի մեր միջուկային օբյեկտների վրա, մենք կպատասխանենք նույն կերպ: Բայց ես չեմ կարծում, որ նա կարող է նման խելահեղ քայլի գնալ»,- նշել է Արաքչին։