Լոնդոնը հայտարարել է Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստակամության մասին
Բրիտանական զինված ուժերը պատրաստ են մարտի մեջ մտնել ռուս զինվորականների դեմ նույնիսկ այս գիշեր, եթե ռուսական զորքերը ներխուժեն Արևելյան Եվրոպայի որևէ երկիր։
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռոբ Մագովանը, գրում է Politico-ն։
Այսպես է Մագովանը պատասխանել խորհրդարանի անդամների հարցերին բրիտանական բրիգադների քանակի մասին, որոնք կարող են ուղարկվել ՆԱՏՕ-ի արևելյան թև Ռուսաստանի կողմից լուրջ էսկալացիայի դեպքում, գրում է հրատարակությունը։