Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման ժամանակ հյուսիսկորեացի գեներալ է վիրավորվել
Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի բարձրաստիճան գեներալ է վիրավորվել: Դա տեղի է ունեցել ուկրաինացի զինվորականների վերջին հարվածների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Արևմտյան անանուն պաշտոնյան ասել է, որ հյուսիսկորեացի բարձրաստիճան գեներալը վիրավորվել է Կուրսկի մերձակայքում վերջերս ուկրաինական հարվածի ժամանակ:
Սա առաջին դեպքն է, երբ արևմտյան պաշտոնյաները հաստատում են, որ հյուսիսկորեացի բարձրաստիճան զինվորականը դարձել է Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի վիրավոր: