Տոկաևը կարգադրել է հրատապ անվտանգության միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է հրատապ անվտանգության միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով:
Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
«Տոկաևը հանձնարարել է վարչապետին, նախագահի վարչակազմի ղեկավարին, բոլոր ուժային կառույցների ղեկավարներին շտապ միջոցներ ձեռնարկել առանցքային ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ»,- ասել է Ուալին։
Նա հավելել է, որ ձեռնարկվող միջոցառումների մասին տեղեկացվել են Ղազախստանի խորհրդարանի պալատների նախագահները։
«Երկրում իրադրությունը գտնվում է նախագահի անձնական վերահսկողության ներքո։ Մեր պետության համար հիմնական ռազմավարական նպատակը կայունության, հանգստության, օրինականության պահպանումն է։ Ղազախստանը բազմիցս հանդես է եկել երկու սլավոնական ժողովուրդների միջև ռազմական գործողությունների դադարեցման հարցը բանակցությունների միջոցով լուծելու օգտին»,- հավելել է Ուալին: