ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այսօր կրկին ժամանել է Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի 29-րդ (COP29) համաժողովի աշխատանքներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցից առաջ Գուտերեշն X-ի իր էջում նշել է՝ պետք է արագացնել անցումը հանածո վառելիքից դեպի վերականգնվող էներգիա:
«Վերականգնվող էներգիան ապահովում է մաքուր օդ, էներգետիկ անվտանգություն և լավ աշխատատեղեր: Այն էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրն է», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ շեշտելով՝ հանածո վառելիքի դարաշրջանի ավարտն անխուսափելի է՝ հույս հայտնելով, որ այն շուտ կգա։