Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ընդունում․ Պուտինն արտակարգ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտակարգ հայտարարություն է արել։Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ՌԴ նախագահը մեկնաբանել է Ուկրաինայի կողմից ռուսական տարածքով արևմտյան հեռահար զենքի կիրառումը։
«Ուկրաինայի հակամարտությունը համաշխարհային բնույթի տարրեր է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո», -նշել է ՌԴ նախագահը և շեշտել, որ ռուսական զորքերը առաջ են շարժվում մարտական բախման ամբողջ գծով։
«Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն»,- նշել է նա։