Նիդերլանդներ այցելելու դեպքում Իսրայելի վարչապետը կձերբակալվի
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրն ի կատար կածի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա հայտնվի Նիդեռլանդների իրավասության ներքո գտնվող տարածքներում:
«Միանգամայն ակնհայտ է, որ մենք կկատարենք ձերբակալման հրամանը»,- այդ հայտարարությունը Վելդկամպը հնչեցրել է Նիդեռլանդների խորհրդարանի նիստում:
Նա նշել է, որ իր երկիրը նույն կերպ կվարվի նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի պարագայում, որի նկատմամբ նույնպես Միջազգային քրեական դատարանը կայացրել է ձերբակալության որոշում: