Գնացողների ետևից ԲՀԿ-ում չեն տխրում
ԲՀԿ-ում կրկին նոր շրջափուլ է: Newspress.am-ի տեղեկություններով` երեկ կուսակցության անդամների հանդիպում է տեղի ունցել, որտեղ քննարկվել է հեռացող պատագամավորների հարցը: Ամենայն հավանականությամբ` այսօր Վահան Բաբայանը կհայտարարի ԲՀԿ-ն լքելու մասին։ Նա կողմ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն` մի քիչ էլ մենք մեզ լավ զգանք. կուսակից ընկերների շրջպատում այսպես էր պատաճառաբանում բազմիցս կուսակցություն փոխած պատգամավորը: Այժմ էլ շրջանառվում է, որ Բաբայանի հետ կուսակցությունը կլքի նաև Միքայել Մելքումյանը:
Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է` հաջողություն է մաղթում գնացողներին, չեն կարող մի քանի ամսվա համար կոալիցիա կազմել, մսխել ժողովրդի առանց այն էլ փոքր վստահությունը: Նա նշել է, որ եթե այս անգամ էլ սխալվեն, ժողովուրդն այլև ԲՀԿ-ին շանս չի տա:
Այնումենայնիվ, որոշ գործարարներ, այնուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանին վստահեցրել են, որ 2017թ-ին ընդառաջ մենակ չեն թողնի կին կուսակացապետին: