Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում
2024 թվականի ուսումնական պլանի համաձայն զորավարժություններ են անցկացնում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և պաշտպանության ստորաբաժանումները։
Ադրբեջանի ՊՆ-ի տվյալներով՝ Մարմարիս քաղաքի Ակսազ ռազմածովային բազայում անցկացված համատեղ զորավարժությունների ընթացքում ռազմածովային հատուկ նշանակության ուժերը բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացրել են թիրախային նավերի գրավման խնդիրները։
Զորավարժությունների հաջորդ օրերին երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կիրականացնեն ցամաքային և ծովային մարտավարության, ուղղաթիռների վայրէջքի, պայմանական առափնյա տարածքի գրավման, չպայթած զինամթերքի և ծովային ականների որոնման և ոչնչացման առաջադրանքներ։
Համատեղ զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 29-ը։