Վահե Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք՝ 37 տարի, այս հանգամանքը որոշ հարցերում մեզ խանգարել է. Փաշինյան
Վահե Ղազարյանի դերը, ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է, այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին և շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Վահե Ղազարյանին։
«Վահե Ղազարյանի կատարած աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի։ Գիտեք, որ Վահե Ղազարյանի հետ մանկության՝ 37 տարվա ընկերներ ենք։ Սա մի հանգամանք է, որը շատ հարցերում մեզ մեծապես օգնել է, բայց որոշ հարցերում էլ մի քիչ խանգարել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։