Հայաստանը նախատեսում է գնել 78 միավոր ATAGS հրետանային համակարգ
Հայաստանը բանակցում է 78 ATAGS քարշակային հաուբից գնելու շուրջ:
Այս մասին հայտնում է Indian Defense Research Wing-ը։
Այս որոշումը կայացվել է նախկինում առաքված 60 միավորների հաջող փորձարկումից հետո: Վեց հաուբիցներից բաղկացած առաջին խմբաքանակը բարձր ճշգրտություն և հուսալիություն է ցուցաբերել տարբեր պայմաններում, այդ թվում՝ բարձրլեռնային և հարթավայրերում, գրում է հրատարակությունը։
Նոր խմբաքանակը կհարմարեցվի հայ զինվորականների կարիքներին՝ ներառյալ հայերեն լեզվով ծրագրային համակարգը։