Զելենսկին պատրաստ է բանակցությունների միջոցով վերադարձնել Ղրիմը Ուկրաինային
Ուկրաինան դեռ բավարար ուժ չունի՝ վերականգնելու 1991 թվականի իր սահմանները։ Մենք պատրաստ ենք դիվանագիտական ճանապարհով վերադարձնել Ղրիմը: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան իրավաբանորեն չի կարող որևէ օկուպացված տարածք ճանաչել որպես ռուսական։
«Խոսքը վերաբերում է այն տարածքներին, որոնք օկուպացվել են Պուտինի կողմից մինչև 2014 թվականի լայնամասշտաբ ներխուժումը։ Իրավական առումով մենք դա չենք ճանաչում։ Մենք սա չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ դեռևս չունենք այնպիսի ուժ՝ Պուտինին հետ շպրտելու մինչև 1991 թվականի սահմանները»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հասկացրել է, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինային: