Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները հայտնվել են ԱԱ 2026 թվականի ընտրական փուլի նույն զամբյուղում
Ֆուտբոլի Ադրբեջանի և Հայաստանի հավաքականները 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության ժամանակ կլինեն նույն զամբյուղում:
Երկու թիմերն էլ հայտնվել են չորրորդ զամբյուղում, որտեղ կընդգրկվեն նաև Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Կոսովոյի, Բելառուսի, Ղազախստանի, Էստոնիայի, Կիպրոսի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի և Լիտվայի հավաքականները։
Ըստ կանոնակարգի՝ նույն զամբյուղի թիմերը չեն կարող նույն խմբում լինել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլի վիճակահանության ժամանակ: