Գազայում զոհերի թիվը հասել է 43985-ի
Անցած տարվա հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելցի զինվորականների գործողությունների արդյունքում զոհվել է 43 հազար 985 պաղեստինցի։
Այս մասին տեղեկություն է տարածել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածում պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 43,985-ի, ևս 104,092 մարդ վիրավորվել է», - ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Զոհերի և վիրավորների թիվն ամեն օր աճում է: