Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանՀայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերըՆոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվիՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերըՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասներըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըՄեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնըԱրթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամԱՄՆ-ի ցանկացած նոր ագրեսիայի Իրանը շատ ավելի լայնածավալ պատասխան կտա. Մոջթաբա ԽամենեիԱՄՆ-ում առաջին անգամ կարմրուկից երեխա է մահացելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղըՆիկոլ Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի․ քաղաքագետ (տեսանյութ)ՀԱՊԿ-ը քննարկում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարԻրանի դեսպանի հետ քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության խորացման հարցերըԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթՆոյեմբերի 5-ին Երևանում և մարզերում հոսանքազրկումներ կլինենԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել. ԱբրահամյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել էԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված 53 հազար 39 անձ
Միջազգային

Լինել ընդդիմադիր Ադրբեջանում

«Գեղարդ» հիմնադրամ․

«Ադրբեջանում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք մշտապես ենթարկվում են հետապնդումների: Ներկայումս Բաքվի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում այդ մարդիկ, մնալով Ադրբեջանում, կա'մ հայտնվում են ճաղավանդակներից այն կողմ, կա՛մ՝ սպանվում, կա՛մ էլ ստիպված են լինում լքել երկիրը՝ բնակություն հաստատելով արտերկրում: Այս քաղաքականությունն ալիևյան ընտանիքը որդեգրել էր իշխանության գալու հենց առաջին տարիներին, իսկ ավելի ընդգծված կերպով շարունակում է իրականացնել Իլհամ Ալիևի կառավարման շրջանում:

Դեռևս 2005 թվականին «Monitor» ամսագրի հիմնադիր և խմբագիր Էլմար Հուսեյնովն սպանվել էր իր տան դիմաց: Չնայած նրան, որ միջադեպից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հուսեյնովի սպանությունը համարել էր պետության իմիջի վրա թողնված «սև բիծ» և հայտարարել, որ ամեն ինչ կարվի հանցագործությունը հնարավորինս շուտ բացահայտելու և մեղավորներին պատժելու համար, այնուամենայնիվ՝ այդ ուղղությամբ որևէ լուրջ քայլ չէր ձեռնարկվել: Հետաքննությունը լրագրողի սպանության մեջ մեղադրել էր Վրաստանի երկու քաղաքացիների, սակայն սպանության դրդապատճառների մասին այդպես էլ ոչինչ չբացահայտվեց:

 Ակտիվիստների կարծիքով՝ սպանության պատճառը կարող էր լինել Հուսեյնովի մասնագիտական գործունեությունը․ վերջինս աչքի էր ընկել իշխանության դեմ քննադատական կեցվածքով:
 

Նշենք, որ Հուսեյնովը լրագրողական գործունեությամբ սկսել էր զբաղվել դեռևս 1995 թվականից: Վերջինիս սպանությունից հետո նրա կինն ու մանկահասակ որդին արտագաղթել էին Նորվեգիա:

Քաղաքական մեկ այլ ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուն 1992 թվականից «Մուսավաթ» կուսակցության անդամ է։ Վերջինիս քաղաքական ակտիվությունը պատճառ էր հանդիսացել տարբեր ժամանակներում իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Դեռևս 2013 թվականին Յագուբլուն մեղադրվել էր քրեական օրենսգրքի 220. 1 (բռնությամբ, թալանով, հրկիզմամբ, գույքի ոչնչացմամբ ուղեկցվող զանգվածային անկարգությունների կազմակերպում կամ մասնակցություն) և 315. 2 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժի կիրառում և դիմադրություն) հոդվածներով, որից հետո դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: 2016 թվականին, Ի․ Ալիևի ստորագրած համաներմամբ, ակտիվիստն ազատ էր արձակվել:

Հանրության շրջանում մեծ արձագանք էր գտել Թոֆիգ Յագուբլուի դաժան ծեծը: 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սաբաիլի շրջանում Յագուբլուն մասնակցել էր երթի, որը կազմակերպվել էր ձերբակալված և հացադուլի մեջ գտնվող Սալեհ Ռուստամլիի ազատ արձակման պահանջով։ Ակտիվիստը Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից ենթարկվել էր ֆիզիկական բռնության և բարոյական ճնշումների, ինչն էլ հանրության շրջանում մեծ արձագանք էր գտել։ Հարցազրույցներից մեկում ընդդիմադիրը նշել էր, որ ձերբակալվելուց հետո նրան տեղափոխել էին ոստիկանական բաժանմունք և այնտեղ շարունակել էին դաժան ծեծի ենթարկել: 

Չնայած նրան, որ դեպքից հետո համացանցում սկսեցին ակտիվորեն տարածվել ֆիզիկական բռնության ենթարկված ընդդիմադիր գործչի՝ Թոֆիգ Յագուբլուի լուսանկարները, որոնք փաստում էին, որ գործիչը ենթարկվել էր ֆիզիկական բռնության, այնուամենայնիվ՝ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլշադ Հաջիևը հայտարարել էր, որ Թոֆիգ Յագուբլուին ոստիկանության բաժանմունքում ծեծելու և հատուկ ճնշումների ենթարկելու մասին պնդումներն անհիմն են:

Ադրբեջանցի մեկ այլ ընդդիմադիր գործիչ Վիդադի Իսգանդարլին, ով բնակություն էր հաստատել Ֆրանսիայում, 2024 թվականի սեպտեմբերին սպանվել էր սեփական տանը: Վերջինիս բնակարան մուտք էին գործել երեք դիմակավորված անձինք և դանակահարել նրան։

Իսգանդարլին երկար տարիներ աշխատել էր դատական համակարգում, իսկ ավելի ուշ Ադրբեջանում ղեկավարել էր «Օգնություն ժողովրդավարության պաշտպանության» կազմակերպությունը:

Վիդադի Իսգանդարլին Ադրբեջանի կառավարության ակտիվ քննադատներից էր։ Նրա եղբայրը՝ Օգտայ Իսգանդարլին, BBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ եղբոր և Ադրբեջանի իշխանությունների միջև հակամարտությունը սկսվել էր դեռևս 2010 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո:

2010 թվականին Իսգանդարլին Գոյչայ-Աղդաշ ընտրատեղամասում պատգամավորության թեկնածու էր։ Ընտրություններից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել «ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու», «խուլիգանության», «գողության» (ընտրական հանձնաժողովի անդամների զարդերը արկղից հափշտակելու մեջ) հատկանիշներով։ Ավելի ուշ գողության մեղադրանքը հանվել էր, բայց 2011 թվականին նա ձերբակալվել էր այլ մեղադրանքներով: 2013 թվականին Ադրբեջանի նախագահի համաներմամբ ազատ էր արձակվել: Ընդդիմադիր գործիչը 2015 թվականին մեկնել էր Վրաստան, երկու տարի անց տեղափոխվել Ֆրանսիա և այնտեղ ստացել քաղաքական ներգաղթյալի կարգավիճակ:

Կարևոր է նշել, որ Իսգանդարլին հայտնի էր սոցցանցերում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությամբ, «YouTube» հարթակում՝ ալիևյան ընտանիքին վերաբերող տեսանյութերով։

Ինչպես այս փաստերն են վկայում, Ադրբեջանում բռնապետական ռեժիմի գործունեության պարագայում ոչ միայն ոտնահարվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, այլև, ընդհանրապես, հասարակ քաղաքացիների խոսքի ազատության և կամարտահայտման իրավունքը։ Իրենց ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք պարզապես լքում են երկիրը՝ բնակություն հաստատելով արտերկրում: