Պապիկյանը պարգևատրել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մրցանակակիրներին
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
60 կգ քաշային կարգում, ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հնչել է ՀՀ պետական օրհներգը: