ԵՏՀ-ն առաջարկում է ներդաշնակեցնել թվային հարթակների կարգավորումը ԵԱՏՄ-ում
ԵՏՀ-ն առաջարկում է ներդաշնակեցնել թվային հարթակների կարգավորումը ԵԱՏՄ-ում, հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունից։
«Թվային հարթակների զարգացումը և այդ գործընթացներին ԵԱՏՄ երկրների քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ենթադրում է մեր ջանքերը՝ Միության ողջ մասշտաբով նրանց գործունեության համար մրցակցային պայմանների ստեղծելով»,- նշել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ Մաքսիմ Երմոլովիչը:
Համաժողովում թվային շուկաների հակամենաշնորհային կարգավորման փորձի մասին խոսեցին Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ուզբեկստանի լիազոր մարմինների ներկայացուցիչները:
ամաժողովի մասնակիցները նշել են միության անդրսահմանային շուկայում թվային հարթակների գործունեության կարգավորման ներդաշնակեցված մոտեցումների աստիճանական մշակման անհրաժեշտությունը։