Ժաննա Անդրեասյանից, բացի ֆշշոցից այլ բան չտեսա, երևի լավ էլ գիտի՝ ուր են Երվանդ Քոչարի նկարները․ Ռուբեն Քոչար (տեսանյութ)
Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը կասկածներ ունի, որ հոր թանգարանի նկարներն օրիգինալ են։
«Դրա համար պետությունից փորձաքննություն եմ խնդրում, որովհետև դա պետությանն է: Պետության ներկայացուցիչները, հակառակը, որևէ արձագանք չեն տալիս, ասում են՝ քեզ հետ խոսելու ոչինչ չունեմ: Այսքան ամիսներ նախարարի կողմից բացի ֆշշոցից ու թարս հայացքից, ուրիշ բան չեմ նկատել: Չի հարցնում ինչի մասին է խոսքը, ըստ երևույթին գիտի, դրա համար չի հարցնում»,-ասաց Ռուբեն Քոչարը։