Պուտինից շատ բան է կախված, բայց նա ավելի թույլ է, քան ԱՄՆ-ն ու Թրամփը. Զելենսկի
Այսօր Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցի մեծ մասը կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։
Այս մասին նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Fox News-ի լրագրողը հարցրել է ուկրաինական պետության ղեկավարին, թե արդյոք Պուտինն է նա, ով կարող է որոշում կայացնել և դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
Զելենսկին, պատասխանելով հարցին, ասել է, որ այո, այդպես է, բայց ԱՄՆ-ի դերն էլ ավելի մեծ է, քանի որ Կրեմլի ղեկավարն ավելի թույլ է, քան Թրամփը և Ամերիկան։
«Ես վստահ եմ, որ այսօր դա շատ բան է կախված Պուտինից։ Նա կարող է դա անել: Նա կարող է ցանկանալ վերջ տալ այս պատերազմին: Բայց դա կախված է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։