Իսպանիան, Իտալիան և Հունաստանը դադարեցրել են Կիևում իրենց դեսպանատների աշխատանքը
Կիևում Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի դեսպանատները, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, հայտարարել են աշխատանքների դադարեցման մասին: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Նշվում է, որ այդ որոշման հիմքում անվտանգության հնարավոր սպառնալիքներն են:
Ընդգծենք, որ նմանատիպ որոշումն առաջինը կայացրել է ԱՄՆ-ն:
Գործակալությունը նշում է նաև, որ այս ցանկը կարող են լրացնել Արևմտյան մյուս երկրները ևս: