Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԻսրայելի նախագահի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել էԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունենՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինԱղոթքից մինչև ազգային արժեքներ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական պատգամըԱշոտ Երկաթի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ ԱբրահամյանՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ. ՆԳՆՀարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴՎարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էԻրաքն ՕՊԵԿ-ին կոչ է արել մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտանԱրհեստական բանականությունից մինչև արտահանում․ ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն նոր համաձայնության են հասելՀայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքըԷրդողանի խորհրդականն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացըԴավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբենի քարոզը Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցումՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցներըՄտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության մասինԸնտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին․ ԳալյանՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործովԱպօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըՀՀ բանտերում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվենԴոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել էԱրմեն Գրիգորյանը Լեհաստանում մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնկացել է բարձր մակարդակի ընդունելությանըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավորՎաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըԱլիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՏեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըՔաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. ԴանիելյանՄեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ ԳեղամյանԲենժամեն Հադադը շնորհավորել է Վահան Կոստանյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացելՄեր ճանճերի տիրակալը. Ստեփան ԴանիելյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում. ՀՀ կառավարություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Հասարակություն

«Ես հացադուլ եմ հայտարարում՝ հրաժարվելով նաև իմ կենսունակությունն ապահովող դեղորայքից». ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյան

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արամ Յուրիկի Առաքելյանը «բաց նամակ» է ուղղել վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, որտեղ նշել է, որ հացադուլ է հայտարարում:

Բաց նամակը հրապարակել է Իրավական նախաձեռնությունների կենտրոնը, որում ասվում է.

«Հայտնում եմ Ձեզ, որ դատական և արդարադատության համակարգի թերի աշխատանքը, իսկ երբեմն նաև՝ անգործությունը, ստիպել են ինձ դիմել ինձ համար ոչ այդքան ընդունելի, բայց միակ ծայրահեղ քայլին:

Ես ավելի քան 31 տարի է՝ գտնվում եմ անազատության մեջ` դատապարտվելով նախ մահապատժի, ապա՝ ցմահ ազատազրկման: Վերջին 5-6 տարվա ընթացքում գործադիրը մշակել է մարդասիրական այնպիսի մեխանիզմներ, որոնք լինելով մարդակենտրոն, ուղղված են մեր`դատապարտյալներիս ուղղմանը: Մեր պետությունը, հրաժարվելով պատժողական արդարադատությունից, որդեգրել է վերասոցիալականացման քաղաքականությունը, որպեսզի ես և ինձ պես բազում դատապարտյալներ կարողանանք վերադառնալ հասարակություն և լինենք մեր հասարակությանը և պետությանը պիտանի քաղաքացի: Սակայն գործնականում ամեն ինչ այլ է:

Ինչպես նշեցի, արդեն 31 տարի կրում եմ իմ արժանի պատիժը։ Այս տարիների ընթացքում ես անցել և յուրացրել եմ բոլոր այն վերասոցիալականացման ծրագրերը, որոնք մշակվել և իրականացվել են: Ես ստանում եմ միջնակարգ կրթություն և մտադրված եմ շարունակել իմ ուսումը բուհ ընդունվելով։ Ստեղծել եմ իմ ընտանիքը։ Յուրացրել և ակտիվորեն զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքով` ամբողջ հասույթը ուղղելով բարեգործական հիմնադրամներին:

Այս տարիների ընթացքում ես ունեցել եմ նաև բազում հիվանդություններ, որոնցից մեկի`գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի հետևանքով ես ձեռք եմ բերել հաշմանդամություն, իսկ համապատասխան բուժում չստանալու հետևանքով իմ հիվանդությունն ավելի է սրվել, ինչի պատճառով ես ստիպված եմ ցմահ դեղեր ընդունել, այն էլ՝ ամենօրյա ռեժիմով: Նշեմ, որ 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825 որոշումով, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը սահմանել է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկ, որում ընդգրկված էր նաև ինձ մոտ առկա հիվանդությունը: 2021 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, կայացնելով թիվ 1818 որոշումը, խմբագրել և փոփոխել է այդ հիվանդությունների ցանկը, որից դուրս է մնացել իմ հիվանդությունը, սակայն նույն այդ որոշման 96-րդ կետը նախատեսում է, որ պատժի կրմանը խոչընդոտում են նաև այն հիվանդությունները, որոնք կյանքին իրական վտանգ են սպառնում, և որոնց բարդացումը կարող է մահվան պատճառ դառնալ: Ինձ մոտ առկա հիվանդությունն այս համատեքստում համապատասխանում է թիվ 1818 որոշման 96-րդ կետի պահանջներին, սակայն, քանի որ իմ պատիժը ցմահ ազատազրկում է, ուստի ոչ մի կառույց իր մեջ համարձակություն չի գտնում բարձրացնել և տալ այս խնդրի լուծումը:

Չնայած այդ ամենին՝ ես չեմ հուսալքվել և ամեն գնով պայքարում եմ իմ ազատության համար: Սակայն դատական և արդարադատական համակարգերը ոչ միայն չեն օգնում, այլ ընդհակառակը` խոչընդոտում են իմ առաջխաղացմանը: Տարիներ շարունակ դատարանները մերժում են իմ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը՝ բազում պատճառներ առաջ քաշելով` սկսած տուժողի իրավահաջորդի բացասական դիրքորոշումից մինչև այն, որ ես դեռևս իմ պատիժը կրում եմ միջին անվտանգության գոտու մեղմ պայմաններում (կիսաբաց ռեժիմ)՝ նշելով, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը հնարավոր է միայն ցածր անվտանգային գոտում հայտնվելուց և այդ պայմաններում որոշակի ժամանակահատված պատիժը կրելուց հետո:

Անդրադառնալով առաջին` տուժողի իրավահաջորդի դիրքորոշում պաճառաբանությանը, անհրաժեշտություն եմ գտնում մատնացույց անել ՀՀ ԱՆ պրոբիցիայի ծառայությանը՝ նշելով, որ նախ 2016 թվականի մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ‹‹Պրոբիցիայի մասին›› օրենքը նախատեսում է հաշտարարի պարտականություն, որոնք տրված են պրոբիցիայի ծառայությանը: Այսինքն, պրոբիցիայի ծառայությունը ըստ օրենքի, պարտավոր էր տարիների ընթացքում հաշտության եզրեր գտնել իմ և դատարանի որոշմամբ տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց հետ, ինչը չի կատարել։ Հակառակը պրոբիցիայի ծառայությունն իր գործելաոճով ավելի է խորացնում և անհնարին դարձնում հաշտության գործընթացը: Բացի այդ, պրոբիցիայի ծառայությունն այս տարի դատարան է ներկայացրել տուժողի իրավահաջորդի կարծիք, որը մահացել է դեռևս 2021 թվականին, ինչպես նաև պրոբիցիայի ծառայությունն ինձ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման բացասական եզրակացություն տալու համար պատրաստ է նույնիսկ գնալ օրինախախտումների` դատարան ներկայացնելով տուժողի շինծու իրավահաջորդների, քանի որ տուժողի իրավահաջորդ կարող է ճանաչվել միայն դատարանի կողմից ընդունված և ուժի մեջ մտած որոշումով, այն էլ այն դատարանի, որը կայացնում է մեղադրական վճիռ:

Հիշեցնեմ, որ օրենսդիրը պայմանական վաղաժամկետ ազատման համար սահմանել է պատժի նվազագույն շեմ, որը ըստ օրենքի 20 տարի է և նրանում նախանշված չեն ո՛չ տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը և ո՛չ էլ պատժի կրման պայմանների պարտադիր լինելը: Սակայն դատարանները, մինչև օրս չեն կարողանում ձերբազատվել նախկինների կողմից պարտադրված գործելաոճից և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման որոշում կայացնելիս սպասում են «վերևների դաբռոյին»։

Գիտակցելով, որ անմտություն է հույս դնել միայն պայմանական ազատման վրա, ես ավելի քան 4 տարի է՝ դիմում եմ պատժի կրման պայմանների մեղմացման միջնորդություններով՝ հույս ունենալով, որ ինձ կտրվի հնարավորություն գործնականորեն դրսևորել ինձ որպես հասարակության համար պիտանի անձ: Իսկ այս դեպքում արդեն արդարադատության համակարգը՝ ի դեմս Քրեկատարողական ծառայության, իր մեջ խիզախություն, վճռականություն և համարձակություն չի գտնում իմ պատժի կրման պայմանները մեղմացնելու և ցածր անվտանգային գոտում պատիժը շարունակելու հարցը ամեն անգամ մերժելով: Տարիներ շարունակ քրեակատարողական ծառայությունից մերժումներ ստանալով և այդ որոշումները դատարաններում բողոքարկելով` ես դոփում եմ տեղում առանց որևէ ակնկալիքի, որ ինչ-որ բան կփոխվի, 4 տարի անընդհատ 3 քրեակատարողական հիմնարկ՝ «Կոշ», «Արմավիր» և «Սևան», իմ պատժի կրման պայմանների մեղմացման վերաբերյալ տալիս են դրական եզրակացություն, սակայն Քրեակատարողական ծառայությունն այս ամբողջ ընթացքում մերժում է այդ միջնորդությունները՝ հիմնվելով 31 տարի առաջ, 21 տարեկան հասակում առանձնապես ծանր հանցանք կատարելու պատճառաբանությանը դրանով իսկ շեղվելով գործադրի մարդասիրական, մարդակենտրոն քաղաքականությունից և ստանձնելով դահիճի գործառույթ։

Այս ամենն ավելի սրվում է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության դատախազների միջամտության մտավախությունից, քանի որ այդ վարչության դատախազները, ունենալով սովետական ժամանակաշրջանի բնորոշ պատժողական մտածելակերպ, չեն հանդուրժում որևէ դրական փոփոխություն և ամեն հարմար պահին կայացնում են կասեցման միջնորդությունները: Նրանք միշտ միջամտում և կասեցման միջնորդություն են ներկայացնում խրախուսանք ստանալու կամ պատժի կրման պայմանները մեղմացնելու ժամանակ, սակայն երբեք չեն միջամտում, երբ կայացվում է տույժի ենթարկելու կամ պատժի կրման պայմանների փոփոխումը մերժելու որոշում:

Մեկը մյուսի հետ արհեստականորեն շաղկապված, անտրամաբանական, չհիմնավորված և չպատճառաբանված, որոշակիության սկզբունքից դուրս նման գործելաոճը, որը շարունակվում է գրեթե 5 տարի, ինձ հասցրել է այնպիսի մի կետի, որ ես` արդարության և արդարադատության նկատմամբ հավատը կորցրած, ստիպված եմ դիմել ծայրահեղ քայլի:

Լսելով Հայաստանի Հանրապետության վարչապետի` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները`անկախ դատական համակարգ ունենալու արդյունավետ և օրինապահ արդարադատություն ունենալու մասին, բայց գործնականորեն հակառակը ինքս ինձ վրա զգալով, ես ստիպված եմ հայտարարել հացադուլ, որի ընթացքում հրաժարվում եմ նաև իմ կենսունակությունը պահպանող դեղորայքներից:

Իմ այս քայլը կամայականություն չէ, այլ` պարտադրված քայլ` լսելի լինելու, արդարության ճիչ և օգնության աղերս:

Սույն գրությունը կրում է «Բաց նամակ» խորագիրը և ես հույս ունեմ, որ այն իր հասցեատերերին կհասնի մինչ այն պահը, երբ իմ վիճակը` հացադուլի և դեղերից հրաժարվելու հետևանքով, կդառնա անդառնալի: Այսպիսով դիմելով պատկան մարմիններին՝ ակնկալում եմ, որ այն կառույցները, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն իմ կողմից բարձրաձայնած խնդիրների հետ, կարձագանքեն հնարավորինս կայցելեն «Սևան» ՔԿՀ, կհանդիպեն ինձ հետ՝ խնդիրներին ավելի խորքային, փաստերով և մանրակրկիտ ծանոթանալու նպատակով»: