Պուտինը հրամայել է պաշտպանել Ղրիմի կամուրջը. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղուց հրահանգներ է տվել Ղրիմի կամրջի անվտանգությունն ապահովելու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Գերագույն գլխավոր հրամանատարը վաղուց հրահանգներ է տվել, և միջոցներ են ձեռնարկվում բոլոր կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ կամրջի անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Պեսկովը։
Նախօրեին Global Defense Corp-ը հայտնել էր, որ Ուկրաինան ծրագրում է հարվածել Ղրիմի կամրջին։ Լրագրողների տեղեկություններով՝ նման որոշում է կայացվել ATACMS հրթիռներով ռուսական տարածքին հարվածելու ԱՄՆ թույլտվությունից հետո։