Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Խանգարում էր նախարարական լիազորությունների՞ բացակայությունը, թե՞ հենց կոնկրետ նախարարը․ վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

Փաշինյանը հայտնել է, որ ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը, որը ներկայումս նախարարի տեղակալ է:

Ի՞նչ է հնարավոր ասել այս նշանակման առնչությամբ: Ինչպիսի՞ փոխնախարար է Արփինե Սարգսյանը, դժվար է ասել, բայց, եթե հաշվի առնենք այն, որ նա այսպես ասած ռեֆորմների «առաջնագծում» էր, նրա գործունեության արդյունքը տպավորիչ չէ: Դրա մեղավորը այն էր, որ նա ոչ թե նախարար էր, այլ փոխնախարա՞ր: Այսինքն, խանգարում էր նախարարական լիազորությունների՞ բացակայությունը, թե՞ հենց կոնկրետ նախարարը:

Եթե Արփինե Սարգսյանը փոխնախարարից դառնա նախարար, կփոխվի՞ ռեֆորմների որակ: Ինքս՝ կասկածում եմ: Կասկածում եմ բոլորովին ոչ Արփինե Սարգսյանի կոմպետենտության հանդեպ կասկածով: Նրա զուտ մասնագիտական, «ռեֆորմիստական» կոմպետենտության վերաբերյալ կարծիք հայտնելու բավարար հիմք չունեմ: Նա կարող է լինել կոմպետենտ, բայց մի շարք սուբյեկտիվ իշխանական հանգամանքների պատճառով գործել անարդյունավետ:

Բայց, այդ դեպքում արդյո՞ք նախարարի պաշտոնը կփոխի պատկերը, կվերացնի բոլոր հանգամանքները: Կասկածում եմ, որովհետեւ ըստ իս, ներկայիս կառավարող մեծամասնությանը պետք չէ ռեֆորմացված ոստիկանություն: Ներկայիս մեծամասնությանը, եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանին պետք է առավելագույն քաղաքական ենթակայություն ունեցող ոստիկանական, ներքին գործերի համակարգ: Հանրային խիստ ցածր վարկանիշ եւ արտաքին շատ բարդ մարտահրավերներ ունեցող քաղաքական իշխանությանը պետք է հենց այդպիսի ներքին գործերի համակարգ:

Ըստ իս, Արփինե Սարգսյանի նշանակումը պայմանավորված է հենց այդ, այլ ոչ թե ռեֆորմացիայի նկատառումով: Արփինե Սարգսյանն այդ ըստ էության սուպերնախարարության համակարգում իրեն պահելու համար ամբողջությամբ ապավինելու ու ենթակա է լինելու Նիկոլ Փաշինյանին:

Կասեք, իսկ ինչո՞վ ենթակա չէր, ինչո՞վ էր ընդվզում Վահե Ղազարյանը: Սա շատ նուրբ հարց է, որի վերաբերյալ կփորձեմ խոսել առանձին: Միայն ասեմ, որ, հարցն այն չէ՝ Վահե Ղազարյանն ընդվզում էր, թե՞ ոչ: Հարցն այն է, որ նա ԿԱՐՈՂ էր ընդվզել, մի շարք գործոնների ու հանգամանքների բերումով:

Արփինե Սարգսյանի նշանակման մյուս էական մոտիվը, ըստ իս, արեւմտյան դոնորներն են: Ակնառու էր, որ նա «լեզու գտել» էր նրանց հետ: Իսկ դա այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար բավականին կարեւոր հարց է՝ լրացուցիչ ֆինանսների, առավել եւս դրամաշնորհային փողերի ներգրավում, երբ կա պետական բյուջեի թերակատարում եւ պետական պարտքի աճ:

Սարգսյանի նշանակումն իհարկե կգոհացնի դոնորներին:

Եվ վերջինը, այս գրառման շրջանակում: Արփինե Սարգսյանը նշանակվել է քաղաքական բարձր պաշտոնի: Նա, ի տարբերություն Վահե Ղազարյանի, ունի հանրային սահուն ու գրագետ խոսքի կարողություն, հետեւաբար կարող է լինել հանրային քաղաքական դեմք: Արփինե Սարգսյանի նշանակումն այդ իմաստով ունի նաեւ «քաղաքական թիմի դեմք փոխելու» նկատառում: