Բայդենը հավանություն է տվել Ուկրաինա հակահետևակային ականներ ուղարկելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային հակահետևակային ականներ մատակարարել։
Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
«Պենտագոնը կարծում է, որ ականների մատակարարումն ամենաօգտակար քայլերից մեկն է, որը Բայդենի վարչակազմը կարող է ձեռնարկել՝ օգնելու դանդաղեցնել Ռուսաստանի առաջխաղացումը»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, ովքեր ցանկացել են անանուն մնալ։
WP-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ Կիևը պարտավորվել է ականներ չդնել խիտ բնակեցված վայրերում։
Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Ուկրաինայում հակահետևակային ականների կիրառմանը։