Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շամախիի շրջանում։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Ըստ տեղեկությունների՝ 3,7 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 05:50-ին Շամախիի շրջանի Փիրգուլու կայարանից 14 կմ հարավ-արևմուտք։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 45 կմ խորության վրա։