ԱՄՆ-ը խոսել է Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու մասին
Պենտագոնը ներկայումս որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք օգտագործել, նույնիսկ ուսումնական նպատակներով։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Մենք պատճառ չենք տեսնում մեր միջուկային ուժերի տեղակայումը կարգավորելու համար: Մենք որևէ նշան չենք տեսել, որ Ռուսաստանը ծրագրում է միջուկային զենք օգտագործել։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի որոշումը համարում է ոչ ռազմավարական և միանգամայն անպատասխանատու։ Դա պոտենցիալ սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը»,- ասել է Սինգհը։