Լավրովը Ուկրաինային և Արևմուտքին մեղադրել է էսկալացիայի մեջ
Ուկրաինական բանակի հարվածները ATACMS հրթիռներով, այդ թվում՝ Բրյանսկի շրջանում, անհնար է առանց ամերիկացիների օգնության, հիշեցրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ռիո դե Ժանեյրոյում G20 գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։
«Առանց ամերիկացիների հնարավոր չէ օգտագործել այդ բարձր տեխնոլոգիական հրթիռները, Պուտինը բազմիցս ասել է դա։ Նա զգուշացրեց, թե ինչպես կփոխվի մեր դիրքորոշումը այդ դեպքում»,- ասել է նախարարը։
Այն, որ ATACMS-ը կիրառվել է Բրյանսկի շրջանի դեմ, ազդանշան է, որ Ուկրաինան և Արևմուտքը ցանկանում են էսկալացիա, հավելել է Լավրովը։
Արտգործնախարարը նշել է, որ չի կարող հաստատել, թե արդյոք ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես տվել են Ուկրաինային նման թույլտվություն։