Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանՀայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերըՆոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվիՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերըՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասներըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըՄեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնըԱրթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամԱՄՆ-ի ցանկացած նոր ագրեսիայի Իրանը շատ ավելի լայնածավալ պատասխան կտա. Մոջթաբա ԽամենեիԱՄՆ-ում առաջին անգամ կարմրուկից երեխա է մահացելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղըՆիկոլ Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի․ քաղաքագետ (տեսանյութ)ՀԱՊԿ-ը քննարկում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարԻրանի դեսպանի հետ քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության խորացման հարցերըԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթՆոյեմբերի 5-ին Երևանում և մարզերում հոսանքազրկումներ կլինենԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել. ԱբրահամյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել էԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված 53 հազար 39 անձ
Միջազգային

COP29-ի առաջին շաբաթը․ շատ խոստում, շատ քարոզչություն, քիչ գործողություններ

«Գեղարդ» հիմնադրամ․

Մինչ Բաքվում տեղի է ունենում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, որտեղ քննարկվում է, թե ինչպես դանդաղեցնել ու կանգնեցնել մարդածին պատճառներով կլիմայի փոփոխությունը, այնուամենայնիվ նման համաժողովների արդյունքների նկատմամբ լավատեսություն գրեթե չկա։

Գագաթնաժողովը նավթ ու գազ արդյունահանող երկիր Ադրբեջանում անցկացնելու որոշումն արդեն իսկ քննադատությունների առիթ էր դարձել։ Ինչպես ցույց տվեց ընթացող գագաթնաժողովի առաջին շաբաթը, այն Ադրբեջանի համար առաջին հերթին ինքնագովազդի հարթակ է։

Նախքան բուն գագաթնաժողովի մեկնարկը՝ համաշխարհային առաջատար լրատվամիջոցներ բազմաթիվ հրապարակումներ էին արել՝ նշելով, որ COP29-ն ընդունող Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են իրականացվում․ ձերբակալվում են ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները, սահմանափակվում է ազատ խոսքը։ Բրիտանական «Գարդիան»-ը պարզել էր նաև, որ Ադրբեջանը կեղծ օգտահաշիվներով X-ի սոցցանցում փորձել է դրական արձագանքներ ձևավորել միջոցառման նկատմամբ։

Բացման ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առիթը բաց չթողեց պատասխանելու քննադատություններին՝ «վատ նորություններ ունեմ ձեզ համար․ 196 երկրներից 72 հազար մարդ է եկել, այդ թվում՝ 80 նախագահ, փոխնախագահ և վարչապետ»։

Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, կլիմայական այս համաժողովն օգտագործել են, որպեսզի քննադատեն այն երկրներին, որոնց հետ ունեն քաղաքական լարված հարաբերություններ։ Խոսքը, մասնավորապես, Ֆրանսիայի և Նիդերլանդների մասին է, որոնց ադրբեջանցի պաշտոնյաները մեղադրել են նեոգաղութատիրության մեջ։ Ալիևն ու Հաջիևն անդրադարձել են նաև Հայաստանին՝ նշելով, որ գագաթնաժողովին ներկա չգտնվելը նշանակում է լուրջ չվերաբերվել կլիմայական խնդիրներին։ Պաշտոնական Բաքուն մոռանում է, որ ածխաթթու գազի արտանետման ցուցանիշով Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջատարն է՝ ավելին, քան՝ Հայաստանն ու Վրաստանը միասին։

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին զբաղված են Բաքու եկած հյուրերից Ադրբեջանի հասցեին գովասանքի խոսքեր կորզելով։

Անդրադառնալով նավթագազային երկիր լինելու հարցին՝ Ալիևը հենց կլիմայական գագաթնաժողովի ժամանակ նշել է, որ «նավթն ու գազն Աստծո պարգևն են» Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ կլիմայական միջոցառման կազմակերպման հարցերով զբաղվող պաշտոնյաները զուգահեռ բանակցություններ են վարել նավթագազային նոր գործարքներ ստորագրելու համար։

Ինչ վերաբերում է կլիմայական գագաթնաժողովից սպասելիքներին, ապա շատերն են նշում, որ նման միջոցառումները դրական ազդեցություն չեն ունենում կլիմայական փոփոխություններին հակազդելու վրա։ Չնայած երկրների ներկայացուցիչները զեկուցում են ստանձնած պարտավորությունները կատարելու մասին, այնուամենայնիվ վնասակար գազերի արտանետումները մթնոլորտ շարունակում են աճել։

Ածխաթթու գազի արտանետումների ոլորտում առաջատարը նավթագազային արդյունաբերությունն է, և այդ երկրները, ներառյալ՝ Ադրբեջանը, չեն պատրաստվում կրճատել արդյունահանման ծավալները։ Ադրբեջանի արտահանման գրեթե 90 տոկոսը բաժին է հասնում նավթին ու գազին, և դժվար է պատկերացնել, թե ինչպես է ռազմական ծախսերն անընդհատ ավելացնող երկիրը հրաժարվելու նավթադոլարային եկամուտների մասից։ Աղտոտող ոլորտներից մյուսը տրանսպորտն է, ներառյալ՝ ավիացիան։ Սոցցանցերում օգտատերերը հեգնական գրառումներ են անում, որ պատվիրակները հարյուրավոր մասնավոր ինքնաթիռներով են ժամանում նման միջոցառումների, ինչն արդեն իսկ վկայում է խնդրին լուրջ մոտեցման բացակայության մասին։ 

Մոհամեդ Ադոուն, որը ներկայացնում է Power Shift Africa հետազոտական կառույցը, նշել է, որ «Այս գագաթնաժողովին 15 տարվա մասնակցությանս վատագույն առաջին շաբաթն էր։ Պարզ չէ, թե որն է կլիմայական ֆինանսավորման նպատակային ցուցանիշը, և ինչպես են այդ միջոցները հասանելի դարձնելու խոցելի երկրներին»։  

COP29-ին մասնակցող Պանամայի Շրջակա միջավայրի նախարարն էլ ասել է, որ «ավելի շատ խոսում են, քան՝ գործում»։

Ընթացող շաբաթն անմասն չէր նաև քաղաքական մի շարք հակասություններից։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել է մասնակցել «ընտանեկան լուսանկարի» արարողությանը՝ պատճառը համարելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությունը։ Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Բաքվից մեկնելուց հետո հայտարարել է, որ Անկարան խզել է բոլոր կապերն Իսրայելի հետ։ Ինչպես հայտնի է, վերջինս Ադրբեջանի մերձավոր ու ռազմավարական գործընկերներից մեկն է։ Գազայում պատերազմի ֆոնին Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները խիստ լարվել են, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է սերտացնել հարաբերություններն այդ երկրի հետ։ Բացի այդ՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չէր կարողացել հասնել Բաքու, քանի որ Թուրքիան թույլ չէր տվել, որ նրա ինքնաթիռն անցնի իր երկրի օդային տարածքով։

Ի դեպ, պարզվել է նաև, որ Բաքվում անցկացվող կլիմայական համաժողովին մասնակցելու իրավունք է ստացել ածխի, նավթի և գազի արդյունահանման լոբբինգով զբաղվող 1773 անձ։