Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Արցախ. ի՞նչ անել. Տիգրան Թորոսյանի հոդվածը

«Լույս» հիմնադրամը հրապարակել է Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թորոսյանի հոդվածը Արցախի պետականության և ինքնորոշման գործընթացի վերականգնման հնարավորությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Արցախում 2020թ. 44-օրյա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի ընթացքում պատերազմական և մարդկության դեմ կատարված ծանր հանցագործություններ կատարած Ադրբեջանն ու իր հանցակից Թուրքիան, օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների անգործությունից, կազմակերպեցին և իրականացրին ևս մեկ լայնածավալ ռազմական ագրեսիա 2023թ. սեպտեմբերին, որն ունեցավ էթնիկ զտումների և ցեղասպանության ակնհայտ դրսևորումներ։

Դրա հետևանքով, ֆիզիկական ոչնչացումից խուսափելու նպատակով, Արցախի ողջ բնակչությունը հեռացավ հայրենի բնօրրանից։ Թեև քաղաքական շրջանակներում կան որոշ տրամադրություններ, որ  Արցախի խնդիրն այլևս հեռանկար չունի, սակայն ակնհայտ է, որ աղետը կրկնվեց նաև այն պատճառով, որ մոտ 100 տարի առաջ տեղի ունեցած նման աղետից պատշաճ հետևություններ չարվեցին ու առկա խորքային խնդիրները չլուծվեցին։

Քանի որ Արցախի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող կտրուկ շրջադարձերը (1998թ. և 2018թ.) հետևանք են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունների, հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք կա՞ն նախադրյալներ կարգավորման գործընթացը բնականոն՝ ինքնորոշման հուն վերադարձնելու համար։ Այդ նպատակով հետազոտությունում իրականացվել է 8 գործոնների հիման վրա 2 ժամանակահատվածների՝ 90-ականների և 2018-2024թթ․, համեմատական վերլուծություն՝ նման շրջադարձի համար նախադրյալների ու հնարավորությունների առկայությունը պարզելու համար։

Բացահայտվել է, որ կան երկու հանգամանքներ, որոնք լրջորեն դժվարացնում են խնդրի լուծումը։

Առաջինը Արցախի բնակչության բացակայությունն է բնօրրանից, երկրորդը 2020թ. կապիտուլյացիան է՝ ի հակադրություն Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի։ Առաջին դժվարության հաղթահարման հիմք կարող է դառնալ այն հանգամանքը, որ միջազգային հանրության բոլոր կառույցները շարունակաբար կրկնում են էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի անվերապահ իրացման անհրաժեշտությունը։ Իհարկե, Արցախի ժողովրդին նոր աղետի չմղելու համար անհրաժեշտ է, որ ստեղծվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, մասնավորապես՝ ՄԱԿ խաղաղապահ ուժեր տեղակայվեն Արցախի սահմաններին։

Երկրորդ խնդրի լուծումը կարելի է ակնկալել այնպիսի քաղաքական ուժի ձևավորումից, որը կունենա հոգևոր-բարոյական արժեքային հիմք ու կդառնա ինստիտուցիոնալացված կառույց։ Սակայն Արցախ վերադարձի ու կարգավորման գործընթացի վերականգնման ամենակարևոր պայմանը Արցախի ղեկավարության դերակատարության արմատական վերանայումն է։

Արցախի ղեկավարությունը պետք է ստանձնի Արցախի ու արցախցիների ճակատագրի գլխավոր պատասխանատուի դերակատարությունը և այն չզիջի որևէ մեկին, այդ թվում և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը։ Միջազգային իրավունքն ինքնորոշվող ժողովրդի քաղաքական կարգավիճակը որոշելու միակ իրավասուն է համարում ինքնորոշվող ժողովրդին։

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների աղետալի զարգացումները բեկելու և գործընթացները անշրջելի դարձնելու կարևոր պայման է նաև հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի համակարգաստեղծ առաքելություն ունեցող կուսակցությունների ինստիտուցիոնալացումը։