Փաշինյանը 11 օրով արձակուրդ է ուղարկել Լիպարիտ Դրմեյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը 11 օրով արձակուրդ է մեկնել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-19-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ: