Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Հասարակություն

«էդ սոխով բեռի համար զանգողը դո՞ւ էիր, դո՞ւ պետք ա ասես՝ շուտ անեմ». մաքսատանը հարկայինի ծառայողը՝ «քուչի գողական»

Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատարի վարորդը դիմել է NEWS.am-ին՝ բողոքելով Գոգավանի մաքսակետում հարկայինի աշխատողի կողմից իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից: Նոյեմբերի 15- ի լույս 16- ի առավոտյան ժամը 4-5- ի սահմաններում 23 տոննա սոխով լի բեռնատարով հասել է սահման։ «Հաշվի առնելով եղանակային պայմանները հնարավոր էր,որ բեռը կցրտահարվեր։ Ես էլ 2 գիշեր չէի հանգստացել։ Բոլոր մաքսային և այլ զննություններն անցնելուց հետո, փաստաթղթերը հանձնեցի լրացման։ Ինձ ուղարկեցին հարկայինի բաժին՝ ելքի թույլտվություն ստանալու համար։ Սովորաբար հարկային բաժնում մարդ չի լինում, հեռախոսահամար կա, զանգում ես, գալիս է։ Մոտեցա, զանգեցի հարցրեց.«Ի՞նչ բեռ է»։ Ասացի՝ սոխ է։ Հարկայինի աշխատողն ասաց` լավ ու կախեց հեռախոսը։ Անցել էր բավական ժամանակ, որպեսզի հարկայինի աշխատողը հասցեներ հագնվել, լվացվել ու իջնել գրասենյակ։ Որոշեցի երկրորդ անգամ էլ զանգել ու հիշեցնել,որ սպասում եմ։ Ի պատասխան հիշեցման հարկայինի աշխատողը շատ կոպիտ տոնով պատասխանեց՝ հեսա իջնում եմ։ 10 րոպե հետո գալիս է,դեռ հեռվից նույն կոպիտ տոնով ասելով.«Էդ սոխով բեռի համար զանգողը դու էի՞ր>>։ Իմ կողմից դրական պատասխան ստանալուց հետո շարունակում է. «Էդ դու պիտի ասես շուտ անեմ, թե չանեմ, դու ո՞վ ես,որ ինձ ասես,թե ես ի՞նչ անեմ», –պատմում է վարորդը ու նշում, որ ինքն էլ կոպիտ է պատասխանել՝ ասելով. «Ես հասարակ հարկատու եմ եւ պարտավոր չեմ 3 ժամ սպասեմ մինչեւ ինքը բարեհաճի գալ աշխատանքի»: Դրանից հետո ասաց. «10 ժամ կնստես այստեղ, որ իմանաս, թե ով ինչ կարող է անել»:

Առանց փաստաթղթերը նայելու ասաց, որ այդ փաստաթղթերը խնդիր են ունենալու: Հետո նայեց թղթերը ու ասաց՝ փաստաթղթերը խնդիր ունեն, ժամը 10-ին կգաս, կզանգես: Ես խնդրեցի գրել իր անունը, հեռախոսի համարը, եւ հարկային բաժնի համարը, սակայն ինքը միայն ասացի, որ անունը Սամսոն է: Ասացի,որ բողոք ունեմ դրա համար եմ տվյալները հարցնում,հակադարձեց.«Գնա ում ուզում ես,որտեղ ուզում ես բողոքի,էդ քո գործն ա։

Ժամը 10- ին մոտեցա, էլի մարդ չկար, հեռախոսի համարն էլ չկար։ Եվս 30-40 րոպե հետո եկավ մեկ ուրիշ երիտասարդ, անունը Գոռ, որը թղթերին նայելով չհասկացավ, թե ո՞րն է խնդիրը, որ ինձ ասել են՝ սպասիր:

Հետո զանգեց ինչ-որ մեկին՝ հավանաբար Սամսոնին, եւ ինձ ասաց, որ պետք է զանգի պետին: Ասաց, որ խնդիրը իմ հետ չի, բեռի հետ չի, այլ բեռի տիրոջ հետ է, հավանաբար հարկեր ունի մուծելու: Եվս մեկ ժամ անց Գոռն ինձ տվեց տարածքային տեսուչի համարը եւ ասաց, որ բեռի տերը թող զանգի այդ համարով:

Ես բեռի տիրոջը փոխանցեցի, թե ինչ է եղել: 15 րոպե հետո նա հետ զանգեց ու բառացի ասաց հետեւյալը. «Քեզնից նեղված են, դու իրենց հետ կոպիտ ես խոսել, գողական ես խոսել»: Ու դրա համար ես հիմա պետք է դեկլարացիա ներկայացնեմ ու ԱԱՀ-ն մուծեմ, որ թույլ տան մեքենան դուրս գա:

Բեռի տերը 1,5 ժամ հետո զանգեց, ասաց, որ մարդ է գտել, որ էլեկտրոնային դեկլարացիան գցել է հարկային բաժին, ինքն էլ գնում է օդանավակայան, որ կանխիկով վճարում անի, քանի որ միայն այնտեղ են բանկերը բաց շաբաթ օրով:

Եվս 30 րոպե հետո զանգեց բեռի տերը, ասաց, որ ինձ ուղարկել է դեկլարացիան եւ կտրոնը, որ ԱԱՀ-ի վճարումն արել է:  Անցավ եւս մեկ ժամ, հետո բեռի տերը զանգում է ինձ ու ասում, որ իրեն հարկայինում ասել են, որ քեզ վաղուց բաց են թողել:

Դրանից հետո ես մոտեցա մաքսայինի աշխատողներին ու ասացի՝ իմ մեքենան բաց չեն թողնում, ինձ կանչեք սմենի պետին, բողոք եմ ուզում գրել: Ավտոն թողնում եմ էստեղ ու գնամ տուն:

Որոշ ճշտումներից հետո ինձ ասացին, որ Գոռն ասել է, որ իմ թղթերը իր սեղանին դրված են, ոչ մի խնդիր չկա, կարող եմ սեղանից վերցնել ու գնալ: Ի վերջո, թղթերը ես վերցրեցի եւ դուրս եկա մաքսատնից»:

Բեռնատարի վարորդը նաեւ նշեց, որ այդքան երկար ժամանակ մաքսատան տարածքում մնալու պատճառով սոխը որոշ հատվածներում ցուրտը տարել է, եւ ստիպված են եղել դատարկել, փչացածները թափել, նորից լցնել պարկերի մեջ:

«Ես հարկայինից ունեմ պահանջ, որ իրենց այդ տարածքում ցուցանակ գոնե դնեն, ոչ համազգեստ են կրում, որ բեյջ ունեն իրենց վրա, ոչ էլ այդ սենյակում նստում են: Ընդամենը հեռախոսի համար կա»,- նշեց վարորդը: