Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Հասարակություն

Ձեռքը դնչի տակ դրած «հանգստացնող» Ավինյանը, «ֆաս» հրահանգի սպասող ընդդիմության ծախված «անդամներն» ու ժողովրդի անտարբերությունը

Երևանի ավագանու նիստում քննարկվում է տրանսպորտի թանկացման հարցը։ Ինչպես միշտ, այս հարցում էլ ընդդիմությունը հանդես եկավ պառակտված։

Մինչ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների անդամները փորձում էին իրենց փաստարկներով ու մեջբերումներով բացատրել ու ապացուցել, որ թանկացումներն անօրինական են, իսկ սահմանաված զեղչերը մանիպուլյացիա, իրեն ընդդիմություն հայտարարած, բայց կուլիսներում իշխանության հետ գործարքների գնացած Անի Խաչատրյան անուն-ազգանունով ոմն սադրիչ-սկանդալիստ մեկը, նիստի դահլիճը վերածեց գազանանոցի։

Նա թանկացումների դեմ պայքարող ընդդիմությանն անվանեց շառլատան․․

Մեծ հաշվով, Անի Խաչատրյանին հենց դրա համար են պահում, քանի որ այլ փեշակ չունի։ Իհարկե, երբեմն նա իրեն կոտորելով «պերեբարշիտ» է անում, բայց դրա դիմաց կուլիսներում, հավանաբար, շոյում են նրա «տուտուզը», դե կամ գլուխը՝ ի՞նչ տարբերություն։

Ինչ վերաբերում է «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին, ապա նախկին այս երիտասարդը տաքուկ տեղավորվել է իշխանության՝ մասնավորապես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրպանում ու գլուխն այնտեղից հանում է, երբ «ֆաս» հրաման է ստանում։ Մյուս բոլոր դեպքերում՝ Ավինյանը մատով նրան հրում է իր տեղը։

Այս անգամ, ընդհանուր աղմուկին նա անարձագանք մնաց․ ինչպես ժողովուրդն է ասում՝ «հորթին նման բերանը ջուր առել» ու նստել էր։

Մի կողմից խառնվելու կարիք էլ չկար, քանի որ Անի Խաչատրյանն արդեն ինչպես պետք է՝ կռիվ էր գցել, մյուս կողմից էլ, հավանաբար, Ավագյանն ու իր թիմը սպասում էին Ավինյանի «ֆաս» հրահանգին, բայց Ավինյանը կարծես կատարվածին ավելի անտարբեր էր․ տառացիորեն ձեռքը դնչի տակ դրած՝ հետևում էր, թե ոնց են ընդդիմադիրներն «իրար ուտում», և միայն ազգանուններ էր տալիս ու հորդորում «հանգստանալ»․․․

Մի խոսքով, փողոցով իշխանության եկած ու անցյալը մոռացած փոքրիկ իշխանիկների և կիսատ-պռատ ընդդիմության աղմուկ-աղաղակի ներքո որոշվեց, որ տրանսպորտը պետք է թանկանա։

Բայց ինչն է այս պատմության մեջ ավելի վատ. այն, որ հասարակությունն անտարբեր է այս ամենին։ Այն աստիճան անտարբերություն է, որ երևանցիներից շատերն արդեն պարզապես վերլուծում են, թե որ փաթեթն է իրենց ավելի հարմար։

Ու, եթե գոնե սոցիալական այս ֆոնի վրա հասարակության ցասման ալիք չբարձրանա, ապա կարելի է վերջանականապես արձանագրել՝ հինավուրց տոհմիկ մի ազգ, ոչ թե մահացել, այլ արդեն հենց մեռել է։

Արմինե Մկրտումյան