ԵՄ որոշ երկրներ թույլ են տվել Կիևին հարվածել Ռուսաստանի խորքերը. Բորել
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Կիևին Ռուսաստանի Դաշնություն խորը հարվածներ հասցնելու ԱՄՆ թույլտվությունը համապատասխանում է միջազգային իրավունքին:
Նա նշել է, որ իր կարծիքով ԵՄ բոլոր երկրները կհետևեն այս օրինակին:
Նրա խոսքով՝ ԵՄ որոշ երկրներ թույլ են տվել իրենց զենքն օգտագործել Ուկրաինայից Ռուսաստանի խորքերը հարվածելու համար՝ առանց այդ մասին հայտարարելու հրապարակավ:
Հավելենք, որ այդ ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր թարմացրեց ՌԴ միջուկային դոկտորինը: