Վրաստանի նախագահը դիմել է Սահմանադրական դատարան և պահանջել վերանայել ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան: Զուրաբիշվիլին պահանջել է, որ հոկտեմբերի 26-ին հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված ճանաչվեն։
Նոյեմբերի 16-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրում խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Ըստ այդմ՝ հաղթել է հանրապետության իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ը, որը օրենսդիր մարմնում ստացել է 150 մանդատներից 89-ը։
Նախկինում Զուրաբիշվիլին հրաժարվել էր ճանաչել երկրում խորհրդարանական ընտրությունները։ Վրաստանի նախագահը հայտարարեց դրանց տոտալ կեղծիքի մասին և կոչ արեց քաղաքացիներին գնալ հանրահավաքի։